Get our free app. It won't take up space on your device

Օնլայն Վաճառքի Մենեջեր

MV Medtech

Industry: Sales, Business Development
Deadline: 8/15/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

MV Medtech բժշկական սարքավորումներ մատակարարող ընկերությունը փնտրում է օնլայն վաճառքի մենեջեր:

Մենք փնտրում ենք փորձառու և նպատակասլաց մասնագետ, ով կկարողանա զարգացնել և վարել մեր օնլայն վաճառքները:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վարել օնլայն վաճառքները, ապահովել բարձր մակարդակի հաճախորդների սպասարկում
  • Ստեղծել և կառավարել օնլայն վաճառքի ռազմավարություն
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, բացահայտել նոր հնարավորություններ
  • Ապահովել առկա հաճախորդների բազայի զարգացում և պահպանում
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքների զեկույցներ և տվյալներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում
  • Վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում նվազագույնը 2 տարվա փորձ
  • Հաճախորդների սպասարկման հմտություններ
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Աշխատանքի պլանավորման և կազմակերպչական ունակություններ
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և ուղեկցող նամակը նշված էլ. հասցեին:

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
37491229977 +37491217171

MV Medtech ընկերությունը Draeger, Lojer- Merivaara, Linet, Schiller, Liberec, Progetti, Biotronik, Digiterm բժշկական սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը գործունեություն է ծավալում սկսած 2019 թվականից: Մեր նպատակն է Հայաստանի բոլոր բուժհաստատություններին ներկայացնել և հասանելի դարձնել եվրոպական չափորոշիչներին համապատասխանող, բարձրորակ սարքավորումներ:

See more

Spread the word! Share this job on social media