
Օնլայն Հաճախորդների Սպասարկման մասնագետ
MIA LASH SHOP
Industry:
Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
10/13/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time, Part Time
Salary:
Monthly
starting from 120,000 ֏
Work schedule:
Five-day workweek, Six-day workweek, In shifts
Work experience:
Not required, Junior
Նկարագրություն
Mia Lash Shop-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է հաճախորդների օնլայն սպասարկման և վաճառքի մասնագետ։
Մեր Մասին։
Mia Lash Shop-ը Հայաստանում միակ արհեստական թարթիչների և վրձինների մասնագիտացված խանութն է։ Խանութը գտնվում է փոքր կենտրոնում, մոտ է Խանջյան փողոցին և Հանրապետության Հրապարակ մետրոյին կանգառին։
Պարտականություններ
- Պատասխանել սոց ցանցերով դիմող հաճախորդների նամակներին, ձևակերպել պատվերներ
- Պատասխանել հեռախոսազանգերին և ձևակերպել պատվերներ
- Կազմակերպել պատվերների առաքումը առաքման ծառայությունների հետ կոորդինացնելով
- Կազմակերպել փոստային պատվերները
- Լավ տիրապետել խանութում վաճառվող տեսականուն, արժեքներին և ճիշտ խորհրդատվություն կատարել
- Մատուցել բարձրակարգ օնլայն հաճախորդների սպասարկում
Պահանջներ
- Հայերենի, ռուսերենի գրավոր և բանավոր պարտադիր իմացություն
- Պարտաճանաչություն և պունկտուալություն
- Դիմահարդարման ոլորտում, կոսմետիկ միջոցների խանութում աշխատանքային փորձն առավելություն է
- Անգլերենի իմացությունը ցանկալի է
- Ուշադրությունը մանր դետալներին պարտադիր է
- Արագ կողմնորոշվելու կարողություն և միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու կարողությունը պարտադիր է
- Excel, Word բազային իմացություն, Bitrix24 և Moysklad ծրագրերով աշխատանքային փորձն առավելություն է
Մեր թիմում աշխատելու առավելություններ
- Օրական 1000դր- ի չափով տրամադրվում է ընդմիջման գումար
- Աշխատավարձի տարեկան վերանայում
- Նշված աշխատավարձը մինիմալն է, գործում է ճկուն բոնուսային համակարգ, որը կախված է կատարված աշխատանքի որակից և ճիշտ ժամկետներին հետևելուց, ամսական նախապես դրված նպատակներին հասնելուց։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
10:00 - 18:00, շաբաթը 6 օր։ Հնարավոր է դիտարկվեն մի քանի դիմորդներ, հերթափոխով աշխատելու համար։