Օֆիս մենեջեր
Kostanyan Aesthetics
Պարտականություններ
- Ներքին կանոնակարգերի վերահսկում
- Բնականոն աշխատանքի համար պահանջվող գրասենյակային իրերի և թղթաբանության կարգավորում
- Բոլոր բաժինների ադմինիստրատիվ բնույթի աշխատանքներում վերահսկում և աջակցություն
- Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում
- Ընթացիկ աշխատանքների կառավարում և իրականցում համակարգչային ծրագրերով
- Անհրաժեշտ հանդիպումների նշանակում
- Նամակագրության և հեռախոսազանգերի վերահսկում և կառավարում
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում
Պահանջներ
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Բարձրագույն կրթություն
- Տվյալ պաշտոնի կամ նույնաբնույթ գրասենյակային աշխատանքի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office
- Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջնահերթությունների որոշում
- Թիմում աշխատելու կարողություն
Կոստանյան Էսթետիկսը հիմնադրվել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Լինելով Հայաստանում առաջին պլաստիկ էսթետիկ վիրաբույժ Հրաչիկ Կոստանյանի որդին՝ Արմեն Կոստանյան մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ է շարունակում Հայաստանում պլաստիկ էսթետիկ վիրաբուժության հիմնադրի գործը։
Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, ինչին ուղղված մեր ջանքերը հնարավորինս նվազեցրել են հնարավոր բարդությունները տարբեր պրոցեդուրաների ժամանակ։ Կարևորելով անվտանգությունը՝ մենք առաջինն ենք Հայաստանում կիրառել ուլտրաձայնային հսկողության տակ ներարկումներ։ Հպարտ ենք շեշտել, որ էսթետիկ բժշկության մեջ աշխարհում ներկայումս լայնորեն կիրառվող ուլտրաձայնային սարքի ստեղծման գաղափարը և առաջարկը եղել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Ավելին, նույնանման համագործակցության շրջանակում շուտով բժիշկներին հասանելի կդառնա մեկ այլ՝ մինչ այժմ նմանը չունեցող, ուլտրաձայնային սարք։