
Office manager
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ
Նկարագրություն
" Ալֆա Ֆուդ Սերվիս "ՍՊԸ-ն Հայաստանում պրեմիում դասի սննդամթերքի, ալկոհոլի, հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրության համար բաղադրիչներ ներմուծող խոշորագույն կազմակերպույթուն է։ Մենք համագործակցում ենք Հայաստանում գործող գրեթե բոլոր հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցի, հրուշակեղենի ու հացաբուլկեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով աշխարհի առաջատար ապրանքանիշների լայն և որակյալ տեսականի։:
Մեր ընկերությունների կազմի մեջ են մտնում նաև «The House» և «The Bake House» խանութների ցանցը։
Կապված ընկերության ընդլայնման և կաազմակերպությունում նոր համակարգված մոդելի ներդրման հետ մենք փնտրում ենք ակտիվ և բարձր պատասխանատվության զգացումով Օֆիս մենեջերի, ով կզբաղվի գրասենյակային աշխատանքների համակարգմամբ:
Մենք առաջարկում ենք ՝
- Մրցունակ և սպիտակ աշխատավարձ
- Բժշկական ապահովագրություն
- Կայուն և արագ տեմպերով զարգացող կազմակերպությունում աշխատանք, որտեղ կարոք եք ունենալ կարիերայի աճ
- Oրենքով հասանելիք վճարովի արձակուրդ
- Ընդմիջում ընկերության հաշվին
- Դրական աշխատանքային միջավայր
- ֆինանսական օգնություն և խրախուսումներ
Պարտականություններ
- Համանակարգել գրասենյակի աշխատանքները
- Հետևել ընկերության գրենական պիտույքների առկայությանը և պաշարներին, ըստ անհրաժեշտության մատակարարներից պատվիրել նոր քանակությունը և վարել դրանց հաշվառումը
- Ընկերության տեխնիկական միջոցների անսարքության և խնդիրների պարագայում կազմակերպել դրանց վերացումը տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների հետ
- Վարել ընկերության ընդհանուր փաստաթղթային աշխատանքները
- Պատասխանել զանգերին և վերահասցեավորել դրանք
- Դիմավորել և ուղեկցել ընկերության հյուրերին
- Կազմակերպել հյուրերի և ղեկավարության համար թեյի/սուրճի հյուրասիրություն
- Մշտադիտարկել գրասենյակի մաքրությունը և վերահսկել մաքրուհիների աշխատանքը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS office , Outlook ծրագրերի իմացություն,
- Համակարգված աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` Երկ․-ուրբ ՝09:00-18:00
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Արա Սարգսյան, 4 (Աջափնյակ):
Տարիք՝ 25- 35 տ