
Ներքին դիտարկումների մասնագետ/ՓԼ/ԱՖ
MEPAY
Նկարագրություն
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համապատասխանության ամենօրյա գործողությունների իրականացում, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում «ՄԻ Փեյ» համակարգի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի զտման մոդուլի ամենօրյա մոնիտորինգով և կառավարմամբ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ցուցակների թարմացում, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հաշվետվությունների, դասընթացների տրամադրում և այլն: Ներքին դիտարկումների բաժնի մասնագետը նաև կաջակցի տեխնիկական զարգացման թիմին տեխնիկական խնդիրների բարձրացման և համակարգի կատարելագործման հարցում։
Պարտականություններ
- Կատարել ՓԼ/ԱՖ մոդուլի ամենօրյա դիտանցում և կառավարում,
- Իրականացնել «Մի Փեյ» ՍՊԸ մասնակիցների հետ ՓԼ/ԱՖ մոդուլի թեստավորման նպատակով նախագծերի և հնարավոր իրավիճակների կազմում,
- Իրականացնել ՓԼ/ԱՖ ռիսկի տարատեսակների վերլուծություն և գնահատում, կազմել համակարգում ՓԼ/ԱՖ ոլորտի ռիսկի ամփոփ գնահատականը,
- Մասնակցել ընկերության ՓԼ/ԱՖ քաղաքականության, ներքին ուղեցույցների և այլ ներքին փաստաթղթերի կամ կարգերի կազմմանը,
- Կազմել և թարմացնել ՓԼ/ԱՖ ցանկերը,
- Կազմել և տրամադրել ՓԼ/ԱՖ հաշվետվություններ,
- Ընկերության տարբեր ստորաբաժանումներից ստացված տեղեկության դիտանցում և վերլուծություն,
- Ցուցաբերել աջակցություն ընկերության աշխատակիցներին ՓԼ/ԱՖ քաղաքականության և ընթացակարգերի կիրառման և կասկածելի գործարքի վերաբերյալ համապատասխան գործընկերներին տեղեկատվության տրամադրման հարցում,
- Համագործակցել KYB ընթացակարգերի ապահովման նպատակով։
- Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կա հարակից ոլորտներում
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում կամ ֆինանսաբանկային համակարգում
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության տիրապետում
- Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ստանդարտների իմացություն (FATF)
- Անգլերենի և ռուսերենի տիրապետում
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)
- Վերլուծական մտածողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Հետևողականություն և մասնագիտական կարողությունների անհրաժեշտ համադրություն
- Դիտարկում ենք նաև համատեղությամբ աշխատանքը
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Ընկերությունը հանդիսանում է վճարահաշվարկային կազմակերպություն։ Մենք մատուցում ենք օնլայն վճարային ծառայություններ՝ դարձնելով վճարումները հեշտ և արագ։