Get our free app. It won't take up space on your device

Ներմուծման մենեջեր

Duson

Industry: Production, Operations, Procurment, Import, Export
Deadline: 3/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«ԴՈՒՍՈՆ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետի, ով կհամակարգի ներքնակի արտադրության համար անհրաժեշտ տեքստիլի, նյութերի և ապրանքների, ինչպես նաև անկողնային պարագաների ներմուծումը։

Պարտականություններ

  • Կատարել վերլուծություններ արտադրական ոլորտում ներմուծման արդի պահանջների վերաբերյալ,
  • Ուսումնասիրել արտադրական գործընթացներին առնչվող ապրանքացանկի շուկան և ձևավորել ներմուծման առաջարկ,
  • Համագործակցել արտադրողների, մատակարարների հետ՝ ստեղծել գործարար կապեր,
  • Կազմակերպել ապրանքների ներմուծման ամբողջ գործընթացը՝ համագործակցելով առնչվող բաժինների հետ,
  • Ձեռնարկել միջոցառումներ ներմուծված ապրանքների ցուցադրման, ներկայացման և վաճառքի խթանման նպատակով,
  • Մեկնել գործուղումների արտերկիր՝ տեղի ունեցող ցուցահանդեսներին մասնակցելու և Ընկերության ճանաչելիությունը բարձրացնելու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն (առնվազն B1 մակարդակ),
  • 1+ տարվա աշխատանքային փորձ ներմուծման/լոգիստիկայի/մարքեթինգի ոլորտում,
  • Աշխատանքային փորձ արտադրական ոլորտում (մասնավորապես՝ տեքստիլի, ներքնակների, անկողնային պարագաների մասին տեղեկություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
  • Համակարգչային վստահ օգտատեր, Excel-ի բավարար իմացություն,
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Գրասենյակի վայրը՝ ք․ Երևան, Արարատյան 88/8 (Չարբախ)։

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
033105047

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:

Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:

Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:

Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media