
Ներմուծման մենեջեր
Unipack LLC
Նկարագրություն
«Յունիփեք» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ներմուծման մենեջերի, ով կուսումնասիրի ընկերության գործունեության ոլորտի համապատասխան արտաքին և ներքին շուկաները, կգտնի նոր ապրանքատեսակներ, կիրականացնի անհրաժեշտ ապրանքների ներկրումը:
Պարտականություններ
- Ընկերության կողմից ներկրվող ապրանքների ներմուծման կազմակերպում` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
- Նոր գործընկերների և ապրանքատեսակների որոնում
- Համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ
- Շուկայի ուսումնասիրություն
- Հաշվետվությունների, վերլուծությունների կազմում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն
- Բանակցություններ վարելու և կապեր հաստատելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն, վերլուծական միտք
- MS Office -փաթեթի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր երկուշաբթիից ուրբաթ` 09:00-17:30, շաբաթ` 09:00-14:30