
Ներմուծման և գնումների մենեջեր
Gapex LLC
Նկարագրություն
<<Գապէքս>> ընկերությունը փնտրում է ներմուծման և գնումների մենեջերի՝ ներմուծման ողջ գործընթացը կազմակերպելու և վերահսկելու համար:
Պարտականություններ
-Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել գործարար բանակցություններ
-Արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն, լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
-Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
-Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշտության ստուգում
-Բեռնափոխադրող ընկերությունների առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
-Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ և այլ գործառույթներ
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
- Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հինգօրյա աշխատանքային շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։ Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում: Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։ «Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով: Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ: