
ՄՌԿ մասնագետ
Սիկոնե ՍՊԸ
Սիկոնե ընկերությունն աշխատանքի է հրավիրում ՄՌԿ մասնագետի:
Գործունեության հասցե՝ ք.Երևան, Սոսեի 13
Դրույք` լրիվ դրույք
Աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի
Աշխատանք՝ 5 օրյա
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության Մարդկային Ռեսուրսների կառավարման քաղաքականության և ռազմավարության մշակում,
- Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացի կազմակերպում, աշխատակիցների տեղափոխությունների, կարիերայի զարգացման հնարավոր ուղիների կոորդինացում,
- Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների, անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
- ՄՌԿ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
- Անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
- Կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքների մշակում և իրականացում,
- Ընկերության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների, անձնակազմի գնահատման համակարգերի, հավաստագրերի, մոտիվացիոն համակարգերի մշակում և ներդրում,
- Անձնակազմի ռոտացիայի համակարգերի մշակում և ներդրում,
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- HR Generalist, Recruiter,
- Բարձրագույն կրթություն (պարտադիր տնտեսագիտական, բիզնես կառավարում),
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ HR ոլորտում՝ դիստրիբուցիա իրականացնող մեծածախ, մանրածախ առևտրի ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office, ՀԾ, 1C, Bitrix) լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
Աշխատավարձը՝ սկսած 400,000 դրամից։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ նշված էլ.
հասցեին:
Սննդի ներմուծում և վաճառք