
ՄՌԿ մասնագետ
«Վարդանանց» ՆԲԿ
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Նվազագույն աշխատանքային ժամերը՝ շաբաթական 40 ժամ։
Առավելություններ
- Առողջության ապահովագրություն,
- Անվճար լանչի տրամադրում։
Պարտականություններ
- Անձնակազմի աշխատանքի ընդունման գործընթաց, պայմանագրեր, ծրագրային (1C, ՀԾ, tax ) և փաստաթղթային ձևակերպումներ,
- Աշխատակիցների անձնական տվյալների հավաքագրում, հաշվառում, անձնական գործի կազմում և վարում,
- Անձնակազմի ազատման գործընթացի վարում(ազատման հրամանների կամ համաձայնագրերի կազմում , ծրագրային ապաակտիվացում),
- Նոր ընդունված աշխատակիցների համար ծրագրային հասանելիությունների տրամադրման հայտի ներկայացում,
- Հարցազրույցների կազմակերպում, ընդհանուր գիտելիքների ու տեղեկացվածության ստուգման թեստերի և գործնական խաղերի իրականացում , առաջնային ընտրությունն անցած թեկնածուների արդյունքների ամփոփում,
- Աշխատակիցների էլեկտրոնային բազայի վարում,
- Աշխատանքային, քաղաքացիաիրավական, նյութական պատասխանատվության պայմանագրերի, համաձայնագրերի կազմում,
- Բժիշկների և բուժքույրերի հավաստագրերի (ՇՄԶ) ժամկետների վերահսկում, համապատասխան դասընթացների առաջարկում,
- Աշխատաժամանակի հաշվարկի իրականացում,
- Աշխատակիցների արձակուրդների ձևակերպում և դրանց հետ կապված փաստաթղթերի ամբողջականության ապահովում,
- Ելից և մտից նամակագրության ռեեստրի վարում, ելից նամակների կազմում, ելից և մտից նամակների շարժի ապահովում,
- Մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող իրավական ակտերի և օրենքների մշտադիտարկում, փոփոխությունների մասին տնօրինությանը ծանուցում, առաջարկների ներկայացում,
- Աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիության ապահովում,
- Ընկերության առաքելության ու ռազմավարական նպատակները անձնակազմի հետ ուսումնասիրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների սահուն իմացություն,
- Ծրագրերի գերազանց տիրապետում (taxservice, 1C, ՀԾ),
- Տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
Հետաքրքրվա՞ծ եք
Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «ՄՌԿ մասնագետ»:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։
Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։