ՄՌԿ մասնագետ
«Թի Ըքաունթ» ՍՊԸ
Նկարագրություն
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման փորձառու մասնագետի։ ՄՌԿ մասնագետը պատասխանատու է ամբողջ կադրային փաստաթղթավարության համար:
Պարտականություններ
- Աշխատանքային հարաբերությունների մասով բոլոր փաստաթղթերի կազմում
- Ծառայությունների մատուցման, կամավորի, փորձնակի և դրանցից բխող փաստաթղթերի կազմում
- Աշխատակիցների տվյալների, աշխատանքային հարաբերությունների և հետագա փոփոխությունների մուտքագրում ՀԾ ծրագրում
- Կնքված և ստորագրված փաստաղթղերի հաշվառում, փաստաթղթաշրջանառության վարում և գույքագրում
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
- Գործընկերներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում խորհրդատվության տրամադրում
- Թափուր հաստիքի հայտարարության տեղադրում, հարցազրույցների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում նաև վարում
- Գործատուի կամ բաժնի ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն հումանիտար
- Աշխատանքային փորձ կադրային գործի ոլորտում
- Աշխատանքային օրենսգրքի և հարակից օրենքների գերազանց իմացություն
- Կադրային ոլորտի գործիքների և փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն
- Համակարգչային MS Office փաթեթի իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
- Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
- Թիմային աշխատանք
- Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
- Մանրուքների հանդեպ ուշադրություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ինքնատիրապետում:
Հավելյալ նշումներ
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
- Կայուն աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Անվճար լանչ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Աշխատակիցներին տրամադրվում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
- Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։
Թի Ըքաունթը Հայաստանի առաջատար հաշվապահական խորհրդատվական ընկերություններից է: Մենք առաջարկում ենք հայկական և արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերություններին, նրանց դուստր ձեռնարկություններին և ներկայացուցչություններին՝ անկախ գործունեության ոլորտից և կազմակերպաիրավական ձևից, ժամանակի պահանջներին համապատասխանող հաշվապահական, իրավաբանական, աշխատավարձի հաշվարկի և կադրային գործավարության, ներքին աուդիտի,հաշվապահական հաշվառման վերականգնման, հարկային ստուգումների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ։ Թի Ըքաունթի հաշվապահական ծառայությունները ներառում են ամբողջական սպասարկում ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն (IFRS):