
ՄՌԿ մասնագետ
Domus
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» ընկերության ՄՌԿ թիմն ընդլայնվում է և հրավիրում աշխատանքի հմուտ և սկսնակ ՄՌԿ մասնագետներին:
Աշխատանքի վայրը՝ Արարատյան 88/8 (Չարբախ)
Աշխատանքային շաբաթը՝ 5- օրյա
Պարտականություններ
- Կադրային փաստաթղթաշրջանառություն (պայմանագրեր, գրանցումներ, կադրային ձևակերպումներ, աշխատաժամանակի հաշվարկ),
- Կադրային վարչարարության հետ կապված այլ գործառույթներ,
- ՄՌԿ բաժնի աշխատանքին առնչվող գործառույթներին մասնակցություն և զարգացում որպես ՄՌԿ մասնագետ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, ՄՌԿ, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտներում,
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Կադրային վարչարարության ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մանրուքներին ուշադրություն,
- Հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սովորելու և ՄՌԿ այլ գործառույթներում զարգանալու ցանկություն,
- Համակարգչային գիտելիքներ MS Office փաթեթի գերազանց իմացություն, (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկետի գերազանց իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն:
Հավելյալ նշումներԲոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին:
Աշխատավարձը՝ կախված ունեցած փորձից և հմտություններից:
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: