Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

«Թի Ըքաունթ» ՍՊԸ

Industry: Human Resources
Deadline: 7/2/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

Աշխատանքի նկարագրություն

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իգական սեռի մարդկային ռեսուրսների կառավարման փորձառու մասնագետի։ ՄՌԿ մասնագետը պատասխանատու է ամբողջ կադրային փաստաթղթավարության համար:

Պարտականություններ

  • Աշխատանքային հարաբերությունների մասով բոլոր փաստաթղթերի կազմում
  • Ծառայությունների մատուցման, աշակերտության և դրանցից բխող փաստաթղթերի կազմում
  • Աշխատակիցների տվյալների և դրանց հետագա փոփոխությունների մուտքագրում ՀԾ ծրագրում և Taxservice.am համակարգում
  • Կնքված և ստորագրված փաստաղթղերի հաշվառում, փաստաթղթաշրջանառության վարում և գույքագրում
  • Աշխատողների հաճախումների գրանցում և վերահսկում
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
  • Գրությունների և հարցումների կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմիններ
  • Գործընկերներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում խորհրդատվության տրամադրում
  • Թափուր հաստիքի հայտարարության կազմում, տեղադրում, հարցազրույցների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում նաև վարում
  • Գործատուի կամ բաժնի ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն հումանիտար
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ կադրային գործի ոլորտում
  • Աշխատանքային օրենսգրքի և հարակից օրենքների իմացություն
  • Կադրային ոլորտի գործիքների և փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն
  • Համակարգչային MS Office փաթեթի իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Թիմային աշխատանք
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ինքնատիրապետում

Հավելյալ նշումներ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

  • Կայուն աշխատանք
  • Մրցակցային աշխատավարձ
  • Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
  • Մարզասրահից անվճար օգտվելու հնարավորություն
  • Անվճար lunch
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքներ
  • Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Ռաֆայել Իսրաելյան 37/1։

Spread the word! Share this job on social media