
ՄՌԿ հավաքագրման մասնագետ
Tumanyan Shaurma
Industry:
Administrative, Clerical, Human Resources
Deadline:
3/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek, 8 hour shift
Work experience:
Mid level
Նկարագրություն
Թումանյան Շաուրման աշխատանքի է հրավիրում փորձառու ՄՌԿ հավաքագրման մասնագետի։
Պարտականություններ
- Կազմել հայտարարություններ թափուր հաստիքների համար,
- Թափուր հաստիքների հայտարարությունները տեղադրել տարբեր հարթակներում,
- Պատասխանել դիմորդների հեռախոսազանգերին և նամակներին,
- Նշանակել հարցազրույցներ,
- Անցկացնել հարցազրույցներ,
- Սահմանված ժամկետներում տեղեկացնել թեկնածուներին արդյունքների մասին,
- Կազմել աշխատանքային նկարագրեր,
- Մասնակցել աշխատանքային շուկաներին և սերտորեն համագործակցել համալսարանների հետ՝ նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով,
- Համագործակցել մասնաճյուղերի ղեկավարների հետ
- Իրականացնել այլ ընթացիկ աշխատանքներ։
- Կազմել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- MS Office ծրագրերի գերազանց իմացություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
- Կադրային գործավարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մեծ և դինամիկ զարգացող թիմում ներգրավվելու և աշխատելու ցանկություն:
Հավելյալ նշումներ
Մեր առավելություններն են՝
- Կարիերայի աճ,
- Ուրախ թիմ,
- Հաճելի մթնոլորտ,
- Ընդմիջման և սուրճի հյուրասիրություն։
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10։00 - 19։00
Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ. հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Խնդրում ենք` CV-ն ներկայացնել ուղեկցող նամակով։