Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ Ղեկավար

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Human Resources
Deadline: 12/4/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՄՌԿ ղեկավարի։

Պարտականություններ

  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել ՄՌԿ բաժնի ընթացիկ աշխատանքները,
  • ՄՌԿ բաժնի աշխատակիցների միջև կատարել աշխատանքի բաժանում և իրականացնել ընթացիկ վերահսկողություն,
  • Համակարգել թեկնածուներիի նախնական ընտրություն և տվյալների ճշգրտման, հարցազրույցների անցկացման, նոր աշխատակցի անձնական գործերի կազմման, ՄՌԿ բաժնի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները,
  • Ապահովել կազմակերպության տարբեր ստորաբաժանումների և ստորաբաժանումների ղեկավարների միջև արդյունավետ հաղորդակցումը,
  • Մշակել արդյունավետ մոտիվացիոն սխեմաներ՝ աշխատակիցներին ոգևորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշների վերաբերյալ,
  • Շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ շրջայց կատարել ընկերության տարածքում և ստորաբաժանումներում՝ աշխատակիցների հարցերի և խնդիրների բարձրացման նպատակով (ղեկավարություն/աշխատակից կապ ստեղծել և ամրապնդել),
  • Մասնակցել կազմակերպությունում ներդրվող կարգերի քննարկման, մշակման կազմման, ներդրման աշխատանքներին,
  • Համակարգել կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը,
  • Նպաստել կազմակերպության առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, թիմային աշխատանքի և կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը,
  • Կատարել տնօրինության կողմից տրված այլ հանձնարարականներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտական ոլորտում),
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • MS Office փաթեթի (Word, Excel, Outlook) գերազանց իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություններ,
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

  • Գերազանց թիմ,
  • Մասնագիտական զարգացում,
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի առկայություն,
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում:

Company օverview
address
Address
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Number of employees
151-500
Phone
Phone
099690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media