
ՄՌԿ բաժնի մասնագետ (անձնակազմի ուսուցման գծով)
Domus
Industry:
Human Resources
Deadline:
2/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։
Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։
Աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթի - Ուրբաթ 9։30-18։30
Շաբաթ՝ 9։30-14։30։
Պարտականություններ
- Ուսուցման կարիքների բացահայտում,
- Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
- Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին,
- Փափուկ հմտությունների թրեյնինգների վարում,
- Աշխատակիցների կարիերայի զարգացման ուղղությունների ուսումնասիրություն, վերլուծություն և աշխատանք նրանց հետ,
- Տարբեր ստորաբաժանումներից աշխատակիցների արդյունավետության վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում ,
- Շրջայցեր խանութներ աշխատակիցների արդյունավետությունն գնահատելու նպատակով,
- Աշխատակիցների պրոֆեսիոգրամայի և փսիխոգրամայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկետի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ MS Office փաթեթի գերազանց իմացություն /Word Excel/, (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Բարձր հուզական ինտելեկտ /EQ/,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն, թիմում աշխատելու ունակություն և ցանկություն:
Նշված պայմաններին համապատասղան բոլոր թեկնածուները կարող են ներբեռնել ռեզյումեն/CV-ն հետևյալ հղումով։