Նկարագրություն
AAB Construction ընկերությունը փնտրում է ճանապարհաշինարարական ոլորտի տեխնիկաների/սարքավորումների սպասարկման ինժեներ-մեխանիկ:
Պարտականություններ
- Իրականացնել շինարարական տեխնիկաների/սարքավորումների պահպանման և վերանորոգման աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության և ժամանակացույցի
- Ապահովել շինարարական տեխնիկաների/ սարքավորումների անխափան աշխատանքը
- Աջակցել աշխատակիցներին՝ իրենց կողմից շահագորժվող տեխնիկաները անվտանգ և արդյունավետ օգտագործելու համար:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերեն և ռուսերեն, լեզուների լավ իմացություն
- MS Office-ի իմացություն
- Գործողումների մեկնելու պատրաստակամություն
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: