
Մեխանիկ/ Փականագործ
AREX Co
Նկարագրություն
Արտադրությունում տեղակայված սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ կարգավորումների և տեխնիկական սպասարկման իրականացում։
Պարտականություններ
- Սարքավորումների մեխանիկական վերանորոգում, տեխնիկական սպասարկում,
- Չափանիշներին համապատասխան նոր դետալների տեղադրում և ամրացում,
- Ամրակների, պարանների, վինտերի և այլ դետալների ուղղում/ փոխարինում,
- Տեխնիկական գծագրեր և հատակագծերի ուսումնասիրում:
Պահանջներ
- Մեխանիկի աշխատանքային փորձ,
- Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
- Մեխանիզմներ վերանորոգելու փորձ:
Հավելյալ նշումներ
«AR-AL» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AR-AL»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։