Նկարագրություն
Արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների տեխնիկական սպասարկման իրականացում՝ արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացքի ապահովման նպատակով:
Պարտականություններ
- Արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում
- Խնդիրների կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացում
- Հաստոցների նորոգում և պարբերական տեխսպասարկման աշխատանքների իրականացում
- Անհրաժեշտության դեպքում նոր սարքավորումների կամ առանձին դետալների նախագծում և պատրաստում
- Աջակցություն տեխնիկական սպասարկման բաժնի այլ աշխատակիցներին
- Արտադրական պահանջներից ելնելով՝ այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Մեխանիկի աշխատանքային փորձ ծխախոտի արտադրությունում
- Մեխանիկական գծագրեր կարդալու և ինքնուրույն կազմելու ունակություն
- Պնևմատիկ և հիդրավլիկ համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն
- Արտադրական սարքավորումների նորոգման գերազանց հմտություն
- Ռուսերենի իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Հավելյալ նշումներ
Հերթափոխային աշխատանք, 5-օրյա աշխատանքային շաբաթ:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով CV նշված էլ. հասցեին: