Մետաղի լազերային հաստոցի օպերատոր CNC
AREX Co
Նկարագրություն
Մետաղական թիթեղների (0.5-10 մմ) կտրում ժամանակակից լազերային մեքենայի վրա:
Պարտականություններ
- Գործարկման գործընթաց, ծրագրերի ներբեռնում, ծրագրերի ճշգրտում, պլանի իրականացում,
- Սարքավորման անխափան աշխատանքի ապահովում,
- Ընթացիկ տեխ. սպասարկման և մաքրության ապահովում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
- Տեխնիկական կրթությունը կդիտվի` առավելություն,
- Գծագրեր կարդալու կարողություն,
- AutoCAD-ի իմացություն:
Դիմելու համար կարող եք նաև տրամադրել հեռախոսահամար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։