
Մերչենդայզեր
Vedi Alco
Նկարագրություն
«Վեդի Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մերչենդայզերի:
Պարտականություններ
- Դասավորել ապրանք վաճառակետերում:
- Հետևել վաճառակետերում ապրանքների տեսանելիությանը, ներկայացմանը, դասավորությանը:
- Կատարել շրջայցեր ընկերության վաճառակետեր՝ հետևելու ապրանքների ճիշտ ներկայացմանը և դասավորությանը:
- Մշակել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված ռազմավարական գործողություններ:
- Վերլուծել իրականացված վաճառքներից ստացված տվյալները, առաջարկել բարելավման ուղիներ:
- Ուսումնասիրել նոր ապրանքների նկատմամբ պահանջարկը, բացահայտել նոր շուկաները:
- Իրականացնել վաճառակետերում ապրանքների մնացորդի նկատմամբ վերահսկողություն և մշտապես ապահովել ողջ տեսականու ժամանակին համալրումը:
- Մշտապես վերահսկել ակցիաների ընթացքը և հետևել դրանց վերջնաժամկետների պահպանմանը:
- Գնահատել իրականացված ակցիաների արդյունավետությունը, վերլուծել ստացված վաճառքները:
- Համագործակցել վաճառակետերի աշխատակիցների հետ՝ ներկայացված տեսականու ժամկետներն ու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություն
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ ժ. 09:00-18:00
Բարձր աշխատավարձն ապահովված է:
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: