Get our free app. It won't take up space on your device
Industry: Sales, Business Development
Deadline: 10/16/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

<<ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մերչենդայզերների՝ ընկերության ապրանքների պատշաճ դասավորությունը և վաճառակետերում ներկայացվածությունը կազմակերպելու նպատակով:

Մենք առաջարկում ենք հետևյալ արտոնությունների փաթեթը՝
1. բժշկական ապահովագրություն
2. տարեկան 6 վճարովի Day-off
3. անվճար ընդմիջում

Պարտականություններ

  • Իրականացնել վաճառակետերում մերչենդայզինգ և մշտապես վերահսկողություն,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների օպտիմալ ներկայացմանը և դասավորությանը,
  • Ձեռնարկել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված գործողություններ, համագործակցել վաճառքի մենեջերների հետ,
  • Կատարել վաճառքների վերլուծություններ, առաջարկել բարելավման ուղիներ, շտկումներ,
  • Համագործակցել վաճառակետերի ներկայացուցիչների հետ՝ ներկայացված տեսականու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է,
  • MS office փաթեթի իմացություն,
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Spread the word! Share this job on social media