Շուկայի զարգացման պատասխանատու
Արսեն և Ներսես ՍՊԸ
Աշխատանքի ենք հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուներին։
Մենեջերի հաստիքի համար՝
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն
- Ուսումնասիրել և կատարելապես տիրապետել ընկերության ապրանքատեսականուն,
- հատկացված տարածքում լիարժեք ծածկույթ ապահովելու համար ներգրավել նոր գործընկերներ,
- պոտենցիալ հաճախորդների հետ ստեղծել գործարար հարաբերություններ և հաճախորդին ամբողջական տեղեկատվություն տրամադրել արտադրանքի վերաբերյալ,
- Ավելացնել գործընկերների ցանկը և ընկերության վաճառքները,
- Կատարել այցեր վաճառակետեր՝ հաճախորդների հետ հարաբերությունները պահպանելու և ապրանքնային պատվեր ձևավորելու համար:
- Վաճառակետերում ստուգել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը, տեսանելիությունը, ապրանքային տեսքի պահպանումը, գնապիտակի առկայությունը և այլն։
Տրամադրվում է մեքենայի գազի և ամորտիզացիայի գումար
Մենեջերներ են հարկավոր նաև Շիրակի, Լոռվա, Կոտայքի և Արարատի մարզերում
Արսեն և Ներսես ՍՊԸ (<< Տատնի >>համքային ջրերի և <<Դարբաս>> լիմոնադների գործարան) գտնվում է Սյունիքի մարզ, գ․Շամբում ։Զբաղվում է հանքյին ջրեր և ոչ ալկոհալային գազավորված ըմպելիքների արտադրությամբ և վաճառքով ։Առքումը կատարվում է Հայաստանի բոլոր մարզերում ։Արտահանվում է ՌԴ, ԱՄՆ,Բելգիա և այլն։