Մենեջեր
AADC Clinic
Նկարագրություն
Կապանի «Հայ-Ամերիկյան Ախտորոշիչ » կենտրոնը աշխատանքի է հրավիրվում Օֆիս- Մենեջերի: Կենտրոնը հագեցված է նորագույն սարքավորումներով և հարմարավետ աշխատանքային պայմաններով:
Պարտականություններ
- Ապահովել Կենտրոնի այցելուների հերթագրումը և դրան համապատասխան աշխատակազմի աշխատանքների կազմակերպումը:
- Հետևել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությանը և աշխատողների աշխատանքային կարգապահությանը:
- Վերահսկել և առավելագույնս նպաստել հիվանդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով սահմանված սպասարկման որակի ստանդարտները:
- Արագ և գրագետ արձագանքել հիվանդների բողոքներին և առաջարկություններին:
- Կազմակերպել «Հայ-Ամերիկյան Ախտորոշիչ » կենտրոնի աշխատանքներում ներգրաված ստորաբաժանումների, գործընկեր կազմակերպությունների փոխհամագործակցությունը:
- ARMED համակարգով աշխատանքի կազմակերպում:
- Ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացում:
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բժշկական սպասարկման ոլորտում կամ համանման ոլորտում 1-2 տարի աշխատանքային փորձը ցանկալի է:
- MS Office ծրագրի պարտադիր իմացություն:
- ARMED համակարգից օգտվելու ունակություններ։
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացություն կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում:
- Բարեխղճություն և վերլուծական մտածելակերպ:
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:
- Հաղորդակցման հմտություններ, բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն:
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ Երկիւշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00
Շաբաթ՝ 10:00-13:00
Աշխատավարձը՝ մրցակցային է, գործում է բոնուսային համակարգ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Armenian American Diagnostic Clinic (AADC)
I am the founder of AADC which specializes in laboratory and diagnostic examinations. Our mission is to be a trusted guide to wellness that all consumers value and recommend. Inspired by a passion to provide the highest level of patient care, Armenian American Diagnostic Clinic will enhance the lives of our Patients and Community through its Board-certified experts, a highly motivated team, collaborative resources, and innovative technology.We strongly believe that prevention is treatment.