
Մենեջեր
Mr. GYROS
Industry:
Executive, Upper Management
Deadline:
2/19/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level, Senior
Մր. ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում երեկոյան հերթափոխի շրջիկ մենեջերների սրահներում աշխատանքային գործընթացների կազմակերպման և սպասարկման որակի վերահսկման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Ապահովել աշխատակիցների իրազեկությունը ընկերության կանոնակարգին
- Ապահովել աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների իրականացումը
- Կազմակերպել աշխատանքային ժամանակացույցը
- Օպտիմալ կերպով լուծել աշխատանքի ընթացքում ծագած բոլոր խնդիրները
- Հետևել մասնաճյուղի կարգուկանոնին, մաքրությանը, սպասարկման որակին։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Թիմում աշխատելու և թիմը կառավարելու կարողություն
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
- Խնդիրները ըստ կարևորության դասակարգելու, արագ և ամբողջական լուծում տալու կարողություն
- Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ
- Ադմինիստրատիվ, ֆինանսական, համակարգչային հմտություններ (MS Office, Internet)։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ.հասցեին կամ այցելել մեր գրասենյակ Ամիրյան 4/5 հասցեով (երկ-շբթ 09։00-18։00)։