Get our free app. It won't take up space on your device

Մատակարարման բաժնի մասնագետ

ASEDL LLC

Industry: Procurment, Import, Export
Deadline: 9/29/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Իրականացնում և վերահսկում է արտասահմանյան և տեղական մատակարարների հետ բանակցությունների վարման գործընթացը:

Պարտականություններ

  • Իրականացնում անհրաժեշտ ապրանքների պատվերի հայտի կազմում
  • Հարաբերություններ է հաստատում և կապ պահպանում ընտրված միջազգային և տեղական մատակարարների հետ
  • Իրականացնում է մատակարարների գնահատման և ընտրության գործընթացը
  • Վերահսկում է բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունների գնահատումը և ընտրությունը
  • Կապող օղակ է հանդիսանում մատակարարների, արտադրողների, ընկերության համապատասխան բաժինների աշխատակիցների միջև
  • Բանակցություններ է վարում տեղական և միջազգային մատակարարների հետ կնքվելիք պայմանագրերի դրույթների շուրջ և վերջիններիս հետ կնքում պայմանագրեր
  • Կազմակերպում է պատվերների բեռնափոխադրման գործընթացները (ներմուծում, արտահանում)
  • Ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ է հաստատում բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ, բանակցում է տրանսպորտային բեռնափոխադրման ժամկետները, պայմանները և արժեքները.
  • Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն` թարմացնելու բեռնափոխադրման փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների մասին տվյալների բազան.
  • Համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ բեռնափոխադրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, վերահսկման, հավաքական բեռների տեղափոխումն արդյունավետ իրականացնելու համար.
  • Կազմում է բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը (ըստ պահանջի)
  • Հետևում է լոգիստիկայի ողջ ընթացքին
  • Կազմում է Ընկերության գործունեությունից բխող միջազգային բեռնափոխադրումների ծրագիրը և բյուջեն, համակարգում է դրանց իրականացումը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Անգլերենի և ռուսերենի լեզուների իմացություն
  • MC office և 1C ծրագրի իմացություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պլանավորման ունակություն
  • Առաջնորդության հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա