Get our free app. It won't take up space on your device

Մասնաճյուղի ղեկավար

Tumanyan Shaurma

Industry: Executive, Upper Management, Restaurants, Food Services
Deadline: 6/18/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Թումանյան Շաուրման համալրում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում մասնաճյուղի ղեկավարի:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատակազմի աշխատանքը
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը
  • Վերահսկել և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին
  • Ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ
  • Ապահովել սպասարկող անձնակազմի և խոհանոցի միջև արդյունավետ փոխհամագործակցություն
  • Հետևել մատուցվող սննդի որակի չափանիշների պահպանմանը
  • Ապահովել նոր աշխատակիցների ուսուցման և ինտեգրման բնականոն ընթացքը
  • Ստեղծել թիմի անդամների միջև դրական թիմային մթնոլորտ
  • Կազմել աշխատակազմի գրաֆիկները
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Օտար լեզուների իմացություն
  • Ղեկավարման փորձ ռեստորանային ոլորտում
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
  • Ուղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Իսկ մեզ հետ ոչ միայն հետաքրքիր է, այլ կան բազմաթիվ առավելություններ

  • Անվճար սնունդ
  • Կարիերիայի աճ
  • Ուրախ թիմ
  • Լավ մթնոլորտ

Եթե գտնում եք, որ համապատասխանում եք բոլոր կետերին, ուրեմն ուղարկեք ինքնակենսագրականները նշված էլ․հասցեով:

Spread the word! Share this job on social media