
Մարքեթոլոգ
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Industry:
Marketing, Advertising, PR
Deadline:
2/15/2023
City:
Abovyan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Ապաչի» ընկերությունը փնտրում է փորձառու և ստեղծարար մասնագետի մարքեթինգի բաժնի պատասխանատուի թափուր հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ընկերության մարքեթինգային ռազմավարությունը:
- Իրականացնել շուկայի մոնիթորինգ և վերլուծություն:
- Վերահսկել մարքեթինգային աշխատանքները (բրենդինգ, գովազդ, միջոցառումներ, շուկայի հետազոտություն, թվային մարքեթինգ):
- Կազմակերպել, հետևել և վերլուծել կազմակերպվող մարքեթինգային միջոցառումների արդյունավետության և հետագա զարգացման հնարավորությունները: Ուսումնասիրել մարքեթինգային միջոցառումների արդյունքները:
- Մշակել ապրանքների վաճառքի առաջխաղացման ծրագրեր և վերահսկել վաճառքի բաժնի հետ:
- Կազմակերպել գովազդների, պաստառների, կատալոգների և բրոշյուրների մշակումը:
- Պատրաստել պրեզենտացիաներ և հաշվետվություններ:
- Կառավարել ընկերության էջերը սոցիալական ցանցերում:
- Թարմացնել և խմբագրել ընկերության կայքի տեղեկատվությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 3 տարի համապատասխան բնագավառում,
- MS Office Excel-ի գերազանց իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Վերլուծողական մտածողություն, նախաձեռնողականություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Ստեղծագործական մտածելակերպ,
- Հաղորդակցման հմտություն,
- Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ, 09:00-18:00։
Աշխատավարձի չափը մրցակցային է՝ կախված թեկնածուի հմտություններից, փորձից և գիտելիքներից:
Հ.Գ.
Մենք գտվում ենք Աբովյան քաղաքում:
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
How to apply?