
Մարքեթինգի մասնագետ
Դերժավա-Ս
Նկարագրություն
«ՖաստՖուդ» ՓԲԸ-ն KFC և PIZZA HUT բրենդերի պաշտոնական ֆրանչայզերն է Հայաստանում:
Մենք փնտրում ենք ՍՈՑԻԱԼ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (SMM Specialist)։ Իդեալական թեկնածուն միշտ հետևում է թրենդերին, ունի ստեղծագործ միտք և կոնտենտ ստեղծելու վառ ցանկություն, օգտագործում է տվյալները որպես նախագծերի ուղեցույց և սիրում է աշխատել տարբեր մեդիա ալիքների հետ:
Պարտականություններ
- Մշակել սոցիալական մեդիայի ռազմավարության
- Ստեղծել ժամանակակից և նորաձև կոնտենտ սոցիալական մեդիայի ալիքների համար
- Տիրապետել և կազմել թիրախային լսարաններ յուրաքանչյուր սոցիալական հարթակի համար
- Հաճախորդների և հետևորդների հետ շփում տարբեր սոցիալական ալիքներով
- Վերլուծել ընթացիկ արշավները: Օպտիմիզացնել գովազդային արշավները՝ շահութաբերությունը մեծացնելու համար
- Սահմանել KPI-ներ արշավների համար
- Կազմել վերլուծություններ/հաշվետվություններ
- Ինֆլյուենսերների հետ աշխատանք
- Հետևել սոցիալական մեդիայի տրենդերին
- Արդյունավետ հաղորդակցություն ընկերության այլ բաժինների հետ
Պահանջներ
- Բակալավրի կոչում մարքեթինգի, հաղորդակցության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
- Հաստատված աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ կամ նմանատիպ պաշտոնում
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok և այլն) տիրապետում
- Սոցիալական հարթակներում գովազդների ընթացքի հետ կապված փորձ
- Կոնտենտի ստեղծման հմտություններ (գրաֆիկ դիզայն, վիդեո մոնտաժ, քոփիրայթինգ)
- Սոցիալական մեդիայի թրենդերի, ալգորիթմների և զարգացող հարթակների իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Գրավիչ կոնտենտ ստեղծելու ունակություն (լուսանկարներ, տեսանյութեր, հրապարակումներ, սթորիներ)
- Canva կամ նման այլ ծրագրերի հիմնական իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Սոցիալական մեդիայի արդյունավետությունը հետևելու, ստուգելու, վերլուծելու և զեկուցելու ունակություն:
- KPI-ների (հիմնական կատարողականի ցուցիչների) իմացություն, ինչպիսիք են ներգրավվածության ցուցանիծները, CTR-ը, կոնվերսիայի ցուցանիշները և այլն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր 5/7 , ժամեր 09:00 - 18:00
Մրցակցային աշխատավարձ։
«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն՝ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը, հիմնադրվել է 1995 թվականին: Ընկերությունը 24 տարի շարունակ հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և հանդիսանալով աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են՝ «Mars» (ԱՄՆ), «Danone» (Ֆրանսիա), «Colgate – Palmolive» (ԱՄՆ), «Lacoste» (Ֆրանսիա), «RB» (Մեծ Բրիտանիա): «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի առանցքային գործընկերների ցանկին են դասվում՝ Սլավ Գրուպը, Կոնվեկտը, Ավտոհաուսը, Ֆաստֆուդը, Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, Սլավ Մոթորսը, Սլավ Մեդը, Սլավ Թրավլը, Դիլիջանի առողջարանային համալիրը, Էս Էռը, Սլավ Սթայլը, Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլը: Դերժավա՝ կայսրություն, որտեղ կայսրը Հաճախորդն է: