Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի Կրտսեր Մասնագետ

Domus

Industry: Administrative, Clerical
Deadline: 12/14/2022
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Not required

Նկարագրություն

Դեկորա Գրուպ ՍՊԸ մարքեթինգի մասնագետը իրականացնում է շուկայի ուղղությունների ուսումնասիրություն, ինչպես նաև նպաստում է տարբեր ուղղություններով մարքեթինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Պարտականություններ

  • Մասնակցել շուկայի ուսումնասիրության և վերլուծության գործընթացին՝ շուկայի ուղղությունները բացահայտելու նպատակով,
  • Մասնակցել մարքեթինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը ինչպես թվային հարթակներում և սոցցանցերում, այնպես էլ օֆֆլայն հարթակներում,
  • Մասնակցել գովազդային արշավների արդյունավետության վերլուծության գործընթացին,
  • Իրականացնել գովազդների մոնիթորինգ (հեռուստագովազդ, թվային գովազդ) ամենօրյա կտրվածքով և դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել,
  • Ստեղծել, մշակել և խմբագրել տեսողական նյութեր (վիզուալ), նկարներ, տեքստեր՝ գովազդն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
  • Ներկայացնել նորարական մտքեր և լուծումներ,
  • Խանութ-սրահներին ապահովել անհրաժեշտ մարքեթինգային աքսեսուարներով/պարագաներով
  • Համագործակցել տպագրատների հետ,
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, սոցիոլոգիայի, կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում առնվազն 1 տարի,
  • MS Office փաթեթի վարժ իմացություն,
  • Ստեղծագործական և նորարարական մտածողության,
  • Վերլուծական միտք և տվյալների հետ աշխատելու ունակություն
  • Թիմային և ինքնուրույն աշխատանքի հմտություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և ներկայացնելու կարողություն,
  • Սթրեսակայունություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները (CV) [email protected] էլ․ հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը (Մարքեթինգի մասնագետ) ։