Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի Ղեկավար Total-ում

"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/18/2022

Work experience: Senior

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ռուսերենի գերազանց իմացությամբ Մարքեթինգի և զարգացման մենեջերի, ով կիրականացնի Ընկերության զարգացմանը և ընդլայնմանը համահունչ մարքեթինգային ռազմավարության պահանջները և համապատասխան գործընթացները

Պարտականություններ​​​​​​​

  • Շուկայական կանխատեսումների իրականացում և մարքեթինգային պլանի հետ համաձայնեցում
  • Մարքեթինգային արշավների կազմակերպում և իրականացում բոլոր թիրախային խմբերի համար
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում
  • Կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա վերլուծությունների և կանխատեսումների իրականացում
  • Ամսական և տարեկան գործունեության հաշվետվությունների մշակում
  • Կազմակերպության ծառայությունների և ապրանքների ուսումնասիրություն՝ նոր պոտենցիալ շուկաներում գրավչություն ապահովելու նպատակով
  • Նոր պոտենցիալ շուկաների ուսումնասիրություն և վերհանում
  • Ճանապարհային քարտեզի մշակում՝ նոր ապրանքներիի մուտքը շուկա ապահովելու համար
  • Գովազդային արշավների, պրոմո ակցիաների, հարցումների, սոցիալական ցանցերում ապրանքների/նախագծերի լուսաբանումների իրականացում՝ արդյունքների գնահատման սխեմայով
  • Կազմակերպության թվային գործիքների (կայք, սոցիալական ցանցեր) գործառնական կիրառման ապահվում և բարելավում
  • Կազմակերպության սպասարկման օղակի աշխատանքների վերահսկում և սպասարկման ստանդարտների ապահովում
  • Հաճախորդների հետադարձ կապի հավաքագրում, վերլուծություն և համապատասխան գործողությունների իրականացում՝ ձևավորված գործողությունների պլանի համապատասխան
  • Վաճառքի թիմի հետ մարքեթինգային գործողությունների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում
  • 4+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
  • 2+ տարվա ղեկավարման փորձ
  • Տվյալների բազաների և վերլուծական փորձ և դետալների նկատմամբ ուշադրություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Word, Excel, PowerPoint–ի գերազանց իմացություն
  • Photoshop, CorelDrow ծրագրերի իմացությունը՝ առավելություն
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:

Հ.Գ. Ընկերությունը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 1/2 հասցեում:

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: