Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի և զարգացման մենեջեր

"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/18/2022

Work experience: Mid level

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ռուսերենի գերազանց իմացությամբ Մարքեթինգի և զարգացման մենեջերի, ով կիրականացնի Ընկերության զարգացմանը և ընդլայնմանը համահունչ մարքեթինգային ռազմավարության պահանջները և համապատասխան գործընթացները:

Պարտականություններ

  • Կատարել շուկայի ուսումնասիրություն, վերլուծություններ, կանխատեսումներ:
  • Մշակել առաջարկներ ընկերության արտադրանքի և ներմուծվող ապրանքանիշերի ճանաչելիության բարձրացմանն ուղղված և իրականացնել համապատասխան միջոցառումները:
  • Կատարել ուսումնասիրություններ և ձևավորել/ կազմել առաջարկներ նոր պոտենցիալ շուկաներ դուրս գալու համար:
  • Կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա իրականացնել վերլուծություններ՝ ուղղված Ընկերության ապրանքային, գնային, վաճառքի և կոմունիկացիոն քաղաքականությունների մշակմանը և ներդրմանը:
  • Բացահայտել սպառողների պահանջարկը և պահանջները, վերլուծել շուկայում Ընկերության առաջխաղացման հնարավորությունները:
  • Մշակել ճանապարհային քարտեզ և ապահովել համապատասխան միջոցառումները նոր ապրանքներիի մուտքը շուկա ապահովելու համար:
  • Իրականավցնել մարքեթինգային գործողությունների սինխրոնիզացում վաճառքի թիմի հետ:
  • Պլանավորել գովազդային արշավները, մշակել պրոմո ակցիաներ, կատարել հարցումներ, մարքեթինգային հետազոտություններ, կազմակերպել սոցիալական ցանցերում ապրանքների/նախագծերի լուսաբանումն և առաջխաղացումը, իրականացնել համապատասխան միջոցառումները և գնահատել արդյունքները:
  • Իրականացնել Ֆրանչայզինգ և այլ գործընկերային փաթեթների մշակում, տարածում և զարգացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում:
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, տվյալների բազաների և փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ:
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը՝ցանկալի է B1 մակարդակից սկսած:
  • MS Word, Excel, PowerPoint–ի լավ իմացություն, Photoshop, CorelDrow ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Սոցիալական ցանցերում գովազդային արշավների փորձ և գործիքակազմի իմացություն (Facebook, Instagram), վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն:
  • Ժամանակի կառավարման հմտություն:
  • Ստեղծագործական մտածելակերպ:
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
  • Ճաշարանի առկայություն:
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-“Մեհրաբյան և Որդիներ” երթուղիով):

Հ.Գ. Ընկերությունը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: