Մարքեթինգ մենեջեր
Mr. GYROS
Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունը փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավարի, ով ստանձնելու է ընկերության մարքեթինգային առաջնահերթությունների և ռազմավարության զարգացման և իրականացման պարկանությունները։
Աշխատանքային պարտականություններ
- Կոորդինացնել մարքեթինգային ռազմավարությունն ու մարտավարությունը
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և համեմատական վերլուծություններ
- Վերլուծել և ներկայացնել մարքեթինգային տվյալները և ցուցանիշները
- Մշակել ստեղծարար գաղափարներ գովազդների և մարքեթինգային արշավների համար
- Պատրաստել տեղեկատվական և գովազդային նյութեր
- Ստեղծել հարաբերություններ առանցքային գործընկերների հետ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
- Մարքեթինգային ծրագրերի ղեկավարման կամ իրականացման փորձ
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Վերջնաժամկետներով ճշգրիտ աշխատելու ունակություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Adobe Photoshop-ի, Adobe Illustrator-ի և CorelDraw-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Դրական էներգետիկա և սթրեսակայության բարձր մակարդակ։
Մեր թիմին միանալու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրականը մեր էլ․ հասցեին։
Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: