Get our free app. It won't take up space on your device

Marketing Manager

СТР Армения

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/20/2022

Work experience: Senior

Նկարագրություն

СТР Армения ընկերությունը զբաղվում է վառելիքի զեղչային քարտերի տրամադրմամբ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ իրավաբանական։ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կրեատիվ մարքեթինգի գծով պատասխանատուի, ով կմիանա ընկերության Կոմերցիոն և Բիզնեսի Զարգացման բաժնին։

Պարտականություններ

  • Մշակել, զարգացնել և կիրառել ռազմավարություններ ընկերության ճանաչելիության և հաճախորդների հոսքի բարձրացման համար
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն
  • Մարքեթինգային տարատեսակ արշավների կազմակերպում՝ պլանավորումից մինչև իրականացում
  • Ստեղծել գործընկերային հարաբերություններ շուկայում գործող տարբեր գովազդային գործակալությունների հետ
  • Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մարքեթինգային քայլերի ձեռնարկում
  • Համագործակցության համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում և պայմանագրային գործընթացների իրականացում
  • Ֆիքսված հաճախականությամբ իրականացված աշխատանքների, արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին
  • Ինտեգրված աշխատանք թիմակիցների հետ
  • Իրականացնել այլ գործառույթներ՝ անհրաժեշտության դեպքում

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մարքեթինգի մենեջեր
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտում
  • Մարքեթինգային պլանի կազմման ունակություն
  • Բյուջեի վերահսկողություն
  • Թվային մարքեթինգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - ուրբաթ, 09։00 - 18։00

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնը, որի համար դիմում եք։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: