
Մարկետինգ բաժնի ղեկավար
Free Style Group
Նկարագրություն
Մարքեթինգի ղեկավարը պատասխանատու է ընկերության մարքեթինգային ռազմավարության պլանավորման, մշակման և իրագործման համար։ Նա պետք է նպաստի բրենդի աճին, շուկայի ներկայության ընդլայնմանը և ընկերության արժեքների փոխանցմանը թիրախային լսարաններին։
Մարքեթինգի ղեկավարը կղեկավարի թիմը, կաշխատի միջբաժնային թիմերի հետ և կապահովի բիզնեսի նպատակներին համապատասխանող մարքեթինգային գործողություններ։
Պարտականություններ
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացում,
- Վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա,
- Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում,
- Մարքեթինգային գործողությունների համագործակցություն վաճառքի բաժնի հետ,
- Ներուժի գնահատում և հնարավոր շահութաբերության հաշվարկ,
- Գովազդային գործողությունների պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում,
- Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
- Ղեկավարել թվային մարքեթինգի ռազմավարությունների մշակումը, ներառյալ՝ SEO/SEM, սոցիալական մեդիա, էլ. փոստի մարքեթինգ և օնլայն գովազդ։ Հետևել և օպտիմալացնել թվային արշավները՝ կատարողականի բարձրացման համար։
Պահանջներ
- Հաջող մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրագործման փորձ,
- Թվային մարքեթինգային գործիքների և հարթակների խորքային գիտելիք,
- Բրենդի կառավարման և շուկայի հետազոտությունների փորձառություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-15։00։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: