Get our free app. It won't take up space on your device

Market Study Specialist (auditor)

ARGE BUSINESS LLC

Industry: Sales, Business Development
Deadline: 10/26/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի ուսումնասիրության մասնագետների՝ ընկերության վաճառակետերում կազմակերպության արտադրանքի ներկայացման, վաճառքի գների և գովազդային նյութերի օգտագործման ուսումնասիրության և գնահատման նպատակով:

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում:
  • Վաճառքի կետերում տեսականու ամբողջության գնահատում:
  • Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման գնահատում:
  • Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետության գնահատում:
  • Մրցակիցների և նրանց նախաձեռնությունների մասին ժամանակին տեղեկացում:
  • Մրցակիցների շուկայական գների մուտքագրում ծրագիր:
  • Պահանջվող տեղեկատվության մուտքագրում ծրագրային համակարգ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Անձնական մեքենայի առկայություն:
  • Վարորդական վկայական:
  • Մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Հաղորդակցման հմտություններ:
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
  • Կարող են դիմել նաև նորավարտները:

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժամը 09։00-18։00

Spread the word! Share this job on social media