
Մարդկային ռեսուրսների մասնագետ
Domus
Industry:
Human Resources
Deadline:
2/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,
Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։
Աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթի - Ուրբաթ 9։30-18։30
Շաբաթ՝ 9։30-14։30։
Աշխատանքային պարտականություններ
Ադմինիստրատիվ – 25%
- Կադրային փաստաթղթաշրջանառության վարում՝ ընդունում, ազատում, արձակուրդներ, տեղեկանքների տրամադրում, տվյալների ներմուծում համակարգ (1 C) և այլն
- աշխատողների տվյալների բազայի կառավարում՝ ներառյալ ամենօրյա հաճախումները, ամենամյա և անաշխատունակության արձակուրդները, կարգապահական տույժերը և պարգևատրումները,
- կադրային հաշվետվությունների կազմում և ներկայացում ըստ անհրաժեշտության
Հավաքագրում – 25 %
- Աշխատանքի հայտարարությունների տեղադրում համապատասխան կայքերում, թեկնածուների նախնական ֆիլտրում, հարցազրույցների նշանակում և անցկացում։
- դիմորդների ատեստավորման գործընթացի կազմակերպում։
Թրեյնինգներ – 25 %
- Սպասարկող անձնակազմի համար թրեյնինգների մշակում, պրեզենտացիաների պատրաստում և անցկացում
Այլ - 25%
- Մասնակցություն ՄՌԿ բաժնի այլ աշխատանքներին (թիմբիլդինգների կազմակերպում, այցելություն խանութ-սրահներ, աջակցություն անձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի զարգացմանը), ինչպես նաև անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հոգեբանության, տնտեսագիտության, ՄՌԿ-ի, սոցիոլոգիայի ոլորտներում,
- Նմանատիպ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- ՀՀ ԱՕ իմացությունը պարտադիր է
- Համակարգչային գիտելիքներ, MS Office փաթեթի (Word, Excel) գերազանց իմացություն, (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Անձնակազմի համալրման համար կիրառվող գործիքակազմի տիրապետում։
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Ուսուցման և զարգացման գործընթացի պատկերացում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկայի գերազանց տիրապետում
- Բարձր հուզական ինտելեկտ /EQ/,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ներբեռնել իրենց ինքնակենսագրականը ստորև։