Մարդկային ռեսուրսների ղեկավար
Մայ Մարկետ ՍՊԸ
Industry:
Human Resources
Deadline:
12/2/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Մայ Մարկետ ՍՊԸ -ն փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի ընկերությանը անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով ապահովելու, նրանց ադապտացիայի, զարգացման, մոտիվացման հետ կապված բոլոր գործառույթների համար:
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ՄՌ քաղաքականություն, որը կնպաստի առողջ կազմակերպական մշակույթի ձևավորմանը
- Անձնակազմի հավաքագրման միջոցառումների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև զբաղվածության կենտրոնների և (կամ) այլ կազմակերպությունների և (կամ) մեթոդների ներգրավմամբ
- Հարցազրույցների կազմակերպում և անցկացում,թեստավորում թափուր պաշտոնների թեկնածուների հետ
- Պլանավորել և կազմակերպել անձնակազմի զարգացմանը և վերապատրաստմանն ուղղված միջոցառումներ, դրանց համար անհրաժեշտ նյութերը
- Մշակել և ներդնել խրախուսման համակարգեր
- Կազմակերպել կորպորատիվ միջոցառումներ
- Պլանավորել և իրականացնել հոգեբանական բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն և պահպանելուն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, նպաստել աշխատանքային կարգապահության խախտումների կրճատմանը և արտադրողականության բարձրացմանը
- Աշխատակիցների հետ քննարկել կարիերայի զարգացման հեռանկարները Ընկերությունում
- Գնահատել աշխատակիցների կատարողականը
- Իրականացնել ելքային հարցազրույցներ աշխատանքից դուրս եկող աշխատողների հետ
- Աշխատակազմի համար իրականացվող ծախսերի դասակարգում
- Անձնակազմի բյուջեի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն
Պահանջներ
- Մարդկային ռեսուրսների ղեկավարը պետք է իմանա
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը
- օրենսդրական, իրավական, նորմատիվ և այլ ակտերը, որոնք վերաբերում են իր և (կամ) ստորաբաժանման աշխատանքների խնդիրներին
- անձնակազմի ընտրության, փորձարկման և ադապտացիայի տեխնոլոգիաները և մեթոդները
- վարձատրության ձևերն ու մեթոդները, անձնակազմի մոտիվացիոն համակարգերը
- ընկերությունում մոտիվացիոն համակարգի ներդրման տեխնոլոգիաներն ու սկզբունքները
- անձնակազմի գնահատման և թեստավորման մեթոդները
- ձեռնարկատիրության, շուկայական տնտեսության և բիզնեսի հիմունքներ
- աշխատանքի հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքները, ինչպես նաև գործարար հաղորդակցության և գործարար նամակագրության էթիկան
- Մարդկային ռեսուրսների ղեկավարը պետք է կարողանա
- կազմակերպել աշխատակիցների ընտրության, գնահատման,վերապատրաստման և հետագա զարգացման գործընթացը
- վերահսկել, պահպանել և զարգացնել կորպորատիվ մշակույթը կազմակերպությունում
- կանխատեսել անձնակազմի ծախսերը և վերահսկել դրանք բյուջեի շրջանակներում
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
5-օրյա աշխատանքային գրաֆիկ