
Մարդկային ռեսուրսների և քարտուղարության բաժնի պետ
ELBAT CJSC
Նկարագրություն
Էլբատ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների և քարտուղարության բաժնի պետի :
Պարտականություններ
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
- Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը, ապահովել ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
- Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը
- Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
- Իրականացնել աշխատանք ՀԾ կադրեր ծրագրում
- Ներքին և արտաքին հաղորդակցության (հեռախոսային, նամակագրական), ժողովների կազմակերպում
- Ընկերության փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով կազմակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ուղարկում, ընդունում, պահպանում, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով
- Տնօրենի կողմից տրվող հանձնարարությունների վերահսկողություն
- Հյուրերի և այցելուների հյուրասիրության կազմակերպում
- Անձնակազմի հետ կապի ապահովում
- Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
- ՀԾ կադրեր ծրագրի իմացություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Գործնական շփման էթիկա,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխ․ ժամեր - 09։00-18։00, շաբաթ-կիրակի հանգիստ
«Էլբատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես ավտոմեքենաների մարտկոցների արտադրության ոլորտում հայ-գերմանական առաջին համատեղ և միակ ընկերությունը Հայաստանում և Կովկասում:
«ԷԼԲԱՏ» ՓԲԸ-ն բարձրորակ կապարաթթվային մարտկոցների առաջատար արտադրողն է: Ընկերությունն առաջարկում է մեքենաների և առևտրային տրանսպորտային միջոցների մարտկոցների լայն տեսականի 40-240 ԱԺ հզորությամբ և տրամադրում է տեխնիկական ծառայություններ՝ իր հաճախորդների համար մարտկոցի լավագույն տարբերակը ընտրելու համար: Ձեռնարկության տարեկան արտադրությունը կազմում է մոտ 150000 մարտկոց: