
Մանրածախ վաճառքի խորհրդատու
EcoVille.Solar
Մեր մասին
ԷկոՎիլը, ՀՀ-ում բացված վերականգնվող էներգետիկայի առաջին ընկերություններից մեկը, արդեն իսկ համարվում է ոլորտի առաջատարներից։ Տարիների ընթացքում կուտակելով մեծ փորձ ՝ մենք վստահորեն շարունակում ենք առաջնորդվել անդադար ինքնակատարելագործման և թիմային զարգացման ռազմավարությամբ։
Անընդհատ աճելով և ընդլայնելով գործունեության մեր տիրույթը մոլորակի տարբեր անկյուններում՝ մենք նպատակ ունենք տարածել վերականգնվող էներգետիկայի տենդենցը, որը կնպաստի ապագայում մեր մոլորակի առավել կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը։
Պարտականություններ
- Պոտենցիալ հաճախորդների որոնում/բացահայտում (տարածքներում պտտվելու, դռնեդուռ այցեքարտեր/բուկլետներ բաժանելու և նմանատիպ այլ ակտիվ որոնողական աշխատանքների միջոցով)։
- Պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների ստեղծում/պահպանում/զարգացում։
- Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվության գրագետ մատուցում հաճախորդներին։
- Արևային էներգիայի տեխնոլոգիական շուկայի շարունակական ուսումնասիրություն։
- Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, որը ակնկալում է պատվերների ընդունումից ընդհուպ մինչև տեղադրման գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկում։
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և դրանց տրամադրում ղեկավարությանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն որևէ բնագավառում (Բիզնես ուղղվածությունը կդիտարկվի որպես առավելություն)։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն)։
- Գրագետ շփվելու և բանակցություններ վարելու հմտություններ։
- Երկարաժամկետ համագործակցություն կառուցելու ունակություն։
- Լարված և խնդրահարույց իրավիճակներում արդյունավետ աշխատելու ու հավասարակշռվածություն դրսեվորելու ունակություններ։
- Ապրանքանիշի հետ գրագետ աշխատելու և այն արդյունավետ ներկայացնելու հմտություն:
- Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն։
- Անձնային որակներ, ինչիսիք են ակտիվ վարքագծի ցուցաբերումը, նպատակասլացությունը և ճկունությունը։
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
ԷկոՎիլյան առավելություններ
- Ճկուն գրաֆիկ։
- Ֆիքսված աշխատավարձ։
- Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր։
- Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն։
- Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար։
- Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն)։
- Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին։
- Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ։
- Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում։
- Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող)։
- Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ։
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!