Get our free app. It won't take up space on your device

Մանրածախ շուկայի զարգացման պատասխանատու

Barista Market Armenia

Industry: Sales, Business Development
Deadline: 3/6/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 150,000-400,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

Barista Market ընկերությունը հիմնադրվել է 2021թ. և հանդիսանում է Tonino Lamborghini ըմպելիքների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Tonino Lamborghini բրենդը հիմնադրվել է 1981թ. Իտալիայում՝ Բոլոնիա քաղաքում և անվանվել ընտանիքի ժառանգ՝ Tonino Lamborghini-ի անունով։ Բրենդի պրոդուկտների ցանկում ներկայացված են հեռախոսներ, ժամացույցներ, զարդեր, տան կահավորում, հագուստ, սպորտային աքսեսուրարներ, իտալական խմիչք, 5 աստղանի բուտիկ-հյուրանոցներ և ռեստորաններ՝ սփռված ամբողջ աշխարհում։

Barista Market ընկերությունում մենք բարձր ենք գնահատում նորարարությունն ու սովորելու կարողությունը և փնտրում ենք մանրածախ և HORECA շուկաների զարգացման պատասխանատուների, ովքեր կկիսեն մեր տեսլականն ու պատրաստ կլինեն հասնելու էլ ավելի մեծ բաձունքների միասին։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն, առկա գործընկերների պահպանում և նոր գործընկերների ավելացում,
  • Ընկերության մեքենայով այցելություն առկա և պոտենցիալ գործընկերների վաճառակետեր,
  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում վաճառքի ծրագրում,
  • Պատվերների գրանցում,
  • Որոշակի ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում,
  • Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում,
  • Ապրանքների վաճառքի խթանում, առևտրային ծրագրերի կազմում,
  • Կողմերի համար շահեկան պայմաններով բանակացությունների վարում և գործարքների կնքում,
  • Մարքեթինգի թիմի հետ ակտիվ համագործակցություն՝ սեգմենտին հարմարեցված գովազդային ռազմավարությունների և մարքեթինգային նյութեր մշակման համար,
  • Շուկայի թրենդերի, մրցակիցների քայլերի շարունակական ուսումնասիրություն՝ բիզնեսի նոր հնարավորությունների բարձրացման համար,
  • Հաճախորդների փորձառնության շարունակական բարելավում, առկա խնդիրների լուծում,
  • Վաճառքի ընթացիկ ցուցանիշների շարունակական վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
  • Մատակարարման և օպերացիոն թիմերի հետ ակտիվ համագործակցություն՝ ապրանքի ժամանակին և սահմանված ձևով մատակարարումն ապահովելու համար,
  • Ընկերության արտադրանքի ներկայացում տարբեր միջոցառումների, կոնֆերանսների ժամանակ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում),
  • Վաճառքի բնագավառում աշխատանքային փորձ,
  • Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
  • Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Արդյունքի ստեղծմանը միտված մտածելակերպ, ինքնուրույն գործելու կարողություն,
  • Անալիտիկ և հաճախորդի կարիքների բացահայտմանն ու լուծմանն ուղղված հմտությունների առկայություն,
  • CRM և վաճառքի գործիքների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի - ուրբաթ, 09:00-18:00
  • Գրասենյակի հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհ 56/2
  • Աշխատավարձ՝ ամսական ֆիքսված 150.000 դր (հարկումից հետո)+ վաճառքի պլանի կատարման արդյունքում ձևավորված բոնուս
    (միջինում 300.000-400.000դր աշխատավարձ ստանալու հնարավորություն)

Հավաքագրման փուլեր:

  • HR հարցազրույց
  • Տեխնիկական առաջադրանք
  • Վերջնական հարցազրույց

Եթե համապատասխանում եք նշված պայմաններին և ցանկանում դառնալ հեղինակավոր բրենդի մի մասը, ուղարկեք CV նշված հասցեով։

Company օverview
address
Address
Գարեգին Նժդեհի փողոց 56/2
address
Number of employees
1-15
Phone
Phone
37444600600

Tonino Lamborghini Luxury Beverages իտալական պրեմիում բրենդի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում:

See more

Spread the word! Share this job on social media