
Լուսանկարիչ
Վեգա ՈՒորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Եթե լուսանկարումը քեզ համար պարզապես կադր որսալ չէ, այլ արվեստ, եթե դու սիրում ես ապրանքները ներկայացնել այնպես, որ մարդիկ ցանկանան ձեռք բերել դրանք հենց առաջին հայացքից — ուրեմն քո տեղը մեր թիմում է։
Մեր օնլայն վաճառասրահը փնտրում է լուսանկարիչների, ովքեր կփոխեն մեր ապրանքների պատմությունը՝ ֆոտոշարքերի միջոցով և կօգնեն ստեղծել որակյալ լուսանկարներ մեր ապրանքատեսականու համար։
Պարտականություններ
- Ապրանքատեսականու՝ բարձր որակով և վաճառքին նպաստող լուսանկարների պատրաստում,
- Լուսանկարների նախնական մշակում՝ գունային շտկումներ, լույսի բալանս, ձևաչափավորում (ծրագիր՝ Adobe Lightroom / Photoshop կամ այլ),
- Ընդհանուր վիզուալ բովանդակության ոճի պահպանում՝ ըստ բրենդի գծված գույների, տոնայնության և մարկետինգային պահանջների,
- Աշխատանք թիմի հետ՝ մարքեթինգի, կոնտենտ մենեջերի և դիզայների հետ համագործակցաբար,
- Արտադրանքի պարբերաբար նորացվող շարքի լուսանկարների թարմացում։
Պահանջներ
- Լուսանկարչության փորձ՝ ցանկալի է,
- Տեխնիկական գիտելիքներ՝ լուսանկարչական տեխնիկայի (ֆոտոխցիկ, օբյեկտիվներ, լույսեր և այլն) տիրապետում, լուսային լուծումների, կոմպոզիցիայի և գույների ընկալում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10։00-19։00։
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: