
Լոգիստիկայի համակարգող
Smart Shippings LLC
Նկարագրություն
«Սմարթ Շիփփինգս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությանն անհրաժեշտ է լոգիստիկայի մենեջեր՝ օդային և ծովային բեռնափոխադրումների կազմակերպման համար։
Պարտականություններ
- Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
- Ստացված գնային հարցումների մշակում, գնառաջարկների ձևավորում և ներկայացում,
- Պայմանագրերի և փոխադրման հայտերի պատրաստում,
- Ընթացիկ բեռնափոխադրումների վերահսկողության իրականացում,
- Այլ ընթացիկ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ բեռնափոխադրումների ոլորտում, առնվազն 1 տարի,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների հաղորդակցման հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարման ունակություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00։
Smart Shippings-ը լոգիստիկ ընկերություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին` Հայաստանում։ Ընկերությունը տրամադրում է լոգիստիկ ծառայությունների լայն տեսականի հաճախորդների համար՝ ամբողջ աշխարհում: Որակի նկատմամբ իր հանձնառության շնորհիվ ընկերությունը ստացել է ISO 900։2015 վկայական: սերտիֆիկացում, որը որակի կառավարման համակարգերի միջազգայնորեն ճանաչված չափանիշ է:
Որպես լոգիստիկ ընկերություն՝ Smart Shippings-ն ունի բոլոր տեսակի բեռների հետ աշխատելու փորձ՝ ներառյալ օդային, ծովային, ցամաքային տրանսպորտը, նախագծերի մատակարարում, մաքսային միջնորդություն և պահեստավորում: