Լոգիստիկ վերլուծաբան
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Նկարագրություն
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությանն անհրաժեշտ է Լոգիստիկայի վերլուծաբան: Լոգիստիկայի վերլուծաբանը պետք է մշակի և ներկայացի օրական, ամսական և տարեկան հաշվետվություններ: Կատարելու է լոգիստիկային բաժնի SWOT վերլուծություն և դրա հիման վրա պետք է մշակի ընդհանուր լոգիստիկայի բաժնի արդյունավետության բարձրացման և աշխատանքների օպտիմալացման առաջարկներ:
Պարտականություններ
- Վաճառքի ծավալների կանխատեսումների հիման վրա հաշվարկել առաքման և պահեստավորման հզորությունների պահանջարկը և առաջարկել տվյալ պահանջարկի բավարարման ամենաօպտիմալ տարբերակը:
- Վերահսկել ՀԾ վաճառքների կառավարում և ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի սինխրոն աշխատանքը: Ապահովել երկու ծրագրերի պատրաստի արտադրանքի պահեստի մնացորդների համապատասխանությունը:
- Մասնակցել պատրաստի արտադրանքի պահեստի գույքագրմանը, մուտքագրել տվյալները և ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
- Լրացնել պատրաստի արտադրանքի պահեստի ժամկետների կառավարման հաշվետվությունը, կատարել շաբաթական դիտարկում պատրաստի արտադրանքի պահեստում և համեմատել հաշվետվության տվյալների հետ:
- Կազմել օրական առաքման հաշվետվությունը, հաշվել մեքենաների բեռնվածության մակարդակը: Տվյալների հիման վրա կազմել ամսական առաքման հաշվետվություն:
- Լրացնել պատրաստի արտադրանքի պահեստի բեռնվածության վերաբերյալ օրական հաշվետվություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, վիճակագրություն)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
- Վերլուծական մտածողություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Excel և ՀԾ ծրագրերի գերազանց իմացություն
- Միաժամանակ բազմաբնույթ խնդիրների վրա աշխատելու ունակություն, լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու փորձ
Հավելյալ նշումներ
Դիմելու համարուղարկեք ինքնակենսագրական նշված էլ. հասցեին:
Jermuk International Pepsi-Cola Bottler represents PepsiCo International on the Armenian market operating the modernized factory with the production of carbonated soft drink brands: Pepsi, 7up, and Mirinda. Besides, the Company is representing PepsiCo's range of snack products with Lay’s, Doritos, Cheetos, and X-team brands, as well as such juice brands as J7.
In addition, the company has its own lemonade brand Frutteto, and energizer brand Max Power, as well as a new product -Iced coffee Maxx
Our mission is to provide our customers with high quality, value, fair price, and convenience, our employees with a safe and rewarding environment enabling career and financial growth, and our stakeholders with the continued growth and profitability of the Company.