Get our free app. It won't take up space on your device

Industry: Logistics, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/5/2022

Work experience: Junior,Mid level,Senior

Նկարագրություն

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությանը անհրաժեշտ է փորձառու, համապատասխան կրթությամբ լոգիստ-մենեջեր:

Պարտականություններ

  • Արտաքին շուկայի ուսումնասիրություն Հայաստանում և Հայաստանից դուրս
  • Նոր տրանսպորտային ընկերությունների հետ կապերի հաստատում
  • Նոր պատվիրատուների հետ կապերի հաստատում
  • Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ պայմանագրերի կնքում
  • Պատվիրատուների հայտերի կատարում
  • Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ,
  • Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով գնառաջարկի հարցում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին պատվիրատուի պատվերը լիարժեք ապահով կատարելու համար,
  • Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ հետադարձ կապի պահպանում
  • Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ ներմուծման և լոգիստիկայի բնագավառում առնվազն 1 տարի
  • Պոտենցիալ գործընկերների (հաճախորդների) փնտրման և
    հարաբերությունների կարգավորման փորձ
  • Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպված,արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում
  • Մաթեմատիկական տարրական գիտելիքներ և տրամաբանություն
  • Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Փնտրվող մասնագետները պետք է ունենան գրագետ, կիրթ խոսելու ունակություն, կիրթ պահվածք,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում ( MS Office, Internet)
  • Սառը զանգերի տիրապետումը և փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր, ժամեր․ երկուշաբթիից-ուրբաթ 10:00-18:00, ընդմիջում 1 ժամ:
  • Ինքնակեսագրությունը ներկայացնել հայերեն լեզվով, լուսանկարով 3*4` Ֆայլը վերնագրել դիմորդի անուն, ազգանվամբ:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: