
Լոգիստ
Autofan AC LLC
Նկարագրություն
<<Ավտոֆան Էյ Սի>> ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է,որը փնտրում է պարտաճանաչ և կազմակերպված մասնագետի, ով պատասխանատու կլինի Ընկերությանը պատկանող ապրանքների առաքման գործընթացի արդյունավետ կազմակերպման, վարորդների և պահեստների աշխատանքների կոորդինացման համար: Եթե ձգտում եք մասնագիտական աճի և պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճ,
- Ընկերասեր և դինամիկ թիմ,
- Մրցակցային աշխատավարձ։
Պարտականություններ
- Ընկերության ապրանքների առաքման երթուղիների կազմում,
- Բարձման գործընթացի կազմակերպում և վերահսկում ըստ համապատասխան մեքենաների,
- Առաքման թիմի աշխատանքի կոորդինացում և վերահսկում,
- Ներմուծվող ապրանքներով մեքենաների ընդունում,
- Պահեստի հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպում կոորդինացում,
- Պահեստի մուտքերի և ելքերի պատշաճ կազմակերպում,
- Ավտոպարկի հաշվետվությունների կազմում,
- Պաշտոնից բխող այլ հանձնարարությունների իրականացում՝ ղեկավարի հրահանգով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճկունություն և խնդիրների արդյունավետ լուծման կարողություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբ՝ 09։30-18։30, շբթ՝ 09։30-13։00։
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։
Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:
Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.
Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.