
Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
12/10/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Other
Work experience:
Not required, Junior
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը իր դեղատներում գտնվող կոսմետիկայի բաժնում աշխատելու համար բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների, ովքեր զբաղվելու են հաճախորդների մասնագիտական խորհրդատվությամբ ու վաճառքներով:
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
- Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
- Լսել հաճախորդներին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
- Հաճախորդներին առաջարկել նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
- Օգնել հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
- Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Օտար լեզուների իմացություն,
- Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
- Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
How to apply?