
Կորպորատիվ վարկային ռիսկերի մասնագետ
INECOBANK CJSC
Մինչ մեր թիմին միանալու հայտը լրացնելը, պատասխանենք 3 կարևոր հարցերի:
Ո՞րն է լինելու աշխատանքում ամենահետաքրքիր մասը
- Իրականացնել բիզնես վարկերի երկրորդական վերլուծություններ,
- Կայացնել որոշումներ վարկերի տրամադրման և հաստատման վերաբերյալ,
- Տրամադրել մասնագիտական օժանդակություն համապատասխան բիզնես ստորաբաժանմանը,
Ի՞նչ ենք մենք ակնկալում
- 1+ տարվա աշխատանքային փորձ բիզնես վարկավորման ոլորտում,
- MS Office Excel-ի լավ իմացություն,
- Բանկային պրոդուկտների առանձնահատկությունների տիրապետում և մասնագիտական կասկածամտություն։
Ի՞նչ ենք մենք առաջարկում քեզ
- Աճելու հնարավորություն Հայաստանի առաջատար թվային բանկերից մեկում,
- Բարձր եկամուտ՝ աշխատավարձ, տարեվերջյան պարգևատրում, KPI-ի արդյունքներով պայմանավորված տարեկան պարգևատրումներ աշխատավարձի պատիկներով,
- Առողջության ապահովագրություն,
- Բանկային ծառայություններից օգտվելու արտոնյալ պայմաններ, որոն, ի դեպ, ոլորտում լավագույն առաջարկն է,
- Շարունակական կրթություն և զարգացում։
Դիմի՛ր և միացի՛ր Ինեկո թիմին մինչև ս․թ․ Փետրվարի 22-ը։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։