Get our free app. It won't take up space on your device

Կորպորատիվ հաճախորդների սպասարկման Մենեջեր

DHL Express Armenia

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 9/2/2022

Work experience: Not required

Նկարագրություն

Զարգացնել և Սպասարկել հաճախորդների համապատասխան բազան՝ հիմնականում B2B ոլորտի :Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մենեջերը հիմնական միջնորդ օղակի գործառույթ է իրականացնելու DHL-ի և կազմակերպության կորպորատիվ հաճախորդների միջև: Հաճախորդներին համապատասխան ծառայություն ապահովելու համար նա պետք է մշտապես ներքին կապ պահպանի Հաճախորդների սպասարկման, Հաշվապահության և այլ բաժինների հետ:

Պարտականություններ

  • Համապատասխան գործիքների կիրառմամբ սպասարկել առկա ու պոտենցիալ հաճախորդներին:
  • Մասնակցել բիզնեսի զարգացման և փոփոխման գորընթացներին՝ մնալով մշտապես DHL չափանիշների շրջանակում:
  • Միջնորդել Օպերացիոն բաժինների և հաճախորդների կապը՝ այսպիսով ապահովելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը:
  • Սպասարկել, մոտիվացնել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով առավել արդյունավետություն և հետևել, որպեսզի հաճախորդների սպասարկման ծրագրերը ներդրվեն ճշգրտորեն:
  • Ապահովել բարձրակարգ սպասարկմանը օժանդակող պրոցեսների և գործիքների ճիշտ օգտագործումը
  • Ապահովել DHL-ի տարածքային և տեղային պրոցեսների ու ընթացակարգերի կիրառումը:
  • Ապահովել, որպեսզի հաճախորդների սպասարկման DHL-ի բոլոր չափանիշներն ներդրվեն ու գործածվեն համապատասխանաբար:

Պահանջներ

  • Հաճախորդների սպասարկման և խորհրդատվական վաճառքների բնագավառում աշխատանքային փորձ
  • Թիմում աշխատելու փորձ
  • Հաղորդակցման հիանալի հմտություններ
  • Ռուսերենի, հայերենի և անգլերոնի գերազանց իմացություն
  • Կենտրոնացված հաճախորդների կարիքների վրա Նպատակասլաց
  • Ավելին սովորելու ցանկություն
  • Վերապատրաստման ծրագրերում աշխուժորեն ներգրավվելու ցանկություն

Հավելյալ նշումներ

Դիմելու վերջնաժամկետ՝ 1 Սեպտեմբերի, 2022 Վարձատրություն՝ մրցակցային, հիմնված փորձի վրա

Դիմելու ընթացքը. Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ․ հասցեին։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

DHL – ի մասին

DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտում առաջատարն է, որը մասնագիտացել է նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր

աղբյուրից: DHL- ի միջազգային ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկրներ և տարածաշրջաններ: 285,000 աշխատակիցներ մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքները արդարացնել և գերազանցել իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ: Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին: հայկական շուկայում մենք արդեն 25 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է շուկայում: Բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական կենտրոններում հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ ոլորտներում:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: