Get our free app. It won't take up space on your device

Մամուլի քարտուղար

FC urartu

Industry: Copywriting, Content writing, Mass media
Deadline: 2/26/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«ՖԱ Ուրարտու»-ին անհրաժեշտ է Մամուլի քարտուղար, ով, միանալով մեր ակտիվ թիմին, կապահովի ծառայությունների մատուցման բարձր որակը:

Պարտականություններ

  • Կազմակերպված ֆուտբոլային հանդիպումներից առաջ և հետո կազմակերպել և անցկացնել մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, հանդիպումներ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի պատվիրակների հետ,
  • Ֆուտբոլից առաջ և հետո անհապաղ տարածել տեղեկատվություն Ակումբի թիմերի մասին համացանցի միջոցով՝ ընդհանրապես և Ակումբի կողմից վարվող սոցիալական կայքէջերով ու պաշտոնական կայքով՝ մասնավորապես,
  • կառավարել Ակումբի սոցիալական կայքէջերը և պաշտոնական կայքը՝ համալրելով դրանք Ակումբի և Ակումբի թիմերի մասին տեղեկություններով,
  • որևիցե կերպ չտարածել ապատեղեկատվություն կամ կեղծ տեղեկություն ցանկացած տեսքով,
  • ԶԼՄ դաշտում իրականացնել մոնիտորինգ և Ակումբին զրպարտող տեղեկությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնել իր անմիջական ղեկավարին,
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել հարցազրույցներ Ակումբի ֆուտբոլիստների և մարզիչների հետ հատուկ նախատեսված վայրում կամ «խառը գոտում»,
  • Ակումբի ցուցումով կազմակերպել և անցկացնել սոցիալական և հանրային այլ միջոցառումներ և այլն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ժուռնալիստիկայի կամ հարակից ոլորտից).
  • Համակարգչային գիտելիքներ՝ Adobe Premiere Pro, Adobe Photoshop, MS Office,
  • գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին.
  • Աշխատանքային փորձը նմանատիպ ոլորտում կդիտվի որպես առավելություն.
  • Հստակ ձևակերպված պարզ և բարեկիրթ խոսք.
  • Կրեատիվ մտածելակերպ և վերլուծական հմտություններ.
  • Թիմային աշխատանքի կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում.
  • Սովորելու և զարգանալու ցանկություն.
  • Ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին, թեմա դաշտում նշելուվ՝ Մամուլի քարտուղար:

Spread the word! Share this job on social media